Գեղարքունիքի մարզում հրդեհի հետևանքով անկել է 500 գլխից ավելի կենդանի

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

հրդեհ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզում հրդեհի հետևանքով անկել է 500 գլխից ավելի կենդանի: 

Դեկտեմբերի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շիրակ Խալոյանին պատկանող գոմում: Անմիջապես դեպքի վայր են գնացել նաև ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները: Սպասվող տեղեկատվության ամփոփումից հետո պարզ է դարձել, որ հրդեհի պատճառով անկել է 500 գլուխ մանր եղջերավոր և 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

200 գլուխ մանր եղջերավոր կենդանիների փրկել են ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները։ Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ՝ անկած կենդանիները կթաղվեն հատուկ այդ նպատակով հատկացված անասնագերեզմանոցում: 

--00--ԱԹ