38-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 26-ամյա հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Երեկ` դեկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Էդգար Ս-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 33 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Արմեն Մ-ին։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

--00--ԱՀ