Արցախից Եռաբլուր այցելելու համար անվճար ավտոբուսներ կլինեն զոհվածների հարազատների համար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

բեգլարյան

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրել է, որ հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ ԱՀ կառավարությունն անվճար ավտոբուսներ է ապահովելու զոհվածների հարազատների համար, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելեն Եռաբլուր ու վերադառնան:

«Ուստի, բոլոր ցանկացողները պետք է մինչև դեկտեմբերի 29-ը զանգահարեն ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին (119, 047119119)՝ նախօրոք գրանցվելու համար»,- գրել է Բեգլարյանը:

 --00—ՄՀ