Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

Նիկոլ այց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Թբիլիսի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:

Հիշեցնենք, որ տեղի ժամանակով 14:00-ին Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
 
Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

--00--ԱԹ