ՃՈ-ը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել ձմեռային անվադողերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Հասարակական

Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։

--00--ԿԿ