ՃՈ-ն հորդորում է մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով: 

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհահատվածները սառցակալված են, ինչը հավելյալ խոչընդոտներ է առաջացնում երթևեկության անվտանգության համար:

Ուստի հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- գրված է հայտարարությունում:

--00—ԼՄ