Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհին բեռնատարի թափքում հրդեհ է բռնկվել, այրվել է մեծաքանակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 16,  24 News

աին

Փետրվարի 16-ին, ժամը 03:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ZIL» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա. Ն.) թափքում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։57-ին, մարվել՝ 04։15-ին։ Այրվել է մոտ 60 հակ անասնակեր։

--00—ՄՀ