Ուկրաինան դուրս Է գալիս ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

 

տռռեգտեռգ

Գերագույն ռադան ընդունել Է որոշում ԱՊՀ-ի մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման որոշումից եւ ԱՊՀ մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի մասին որոշումից դուրս գալու վերաբերյալ: Այդ մասին ասված Է խորհրդարանի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է փետրվարի 16-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գերագույն ռադան որոշեց դուրս գալ ԱՊՀ-ի մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման որոշումից, որն ստորագրվել Է 2000 թվականի հունիսի 21-ին Մոսկվա քաղաքում, եւ ԱՊՀ-ի մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի մասին որոշումից, որն ստորագրվել Է 2000 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվա քաղաքում, վավերացվել Գերագույն ռադայի կողմից 2001 թվականի հոկտեմբերի 4-ին»,- ասված Է այնտեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ