Ադրբեջանի զինուժը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

 

տռռեգտեռգ

Ս.թ. մարտի 7-ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և նշել, որ հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդի ավելի ուշ։

--00--ՍԳ