Քերոբյանը մեկնաբանել է ՀՀ պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել է  Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը։

Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։  

Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։  

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված  ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։  Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ 

Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։ 

Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել։

--00--ՍԳ