ԱՀԿ-ն հայտնել է շաբաթվա ընթացքում COVID-19-ով հիվանդացության 8 տոկոս աճի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

կորոնավիրուս

 

Անցած շաբաթվա ընթացքում ավելի քան 11 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 43 հազարից ավելին մահացել է: 

Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 8 տոկոսով, իսկ մահացությունների թիվը կրճատվել է 17 տոկոսով, մարտի լույս 16-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ 

Միևնույն ժամանակ մահացությունը շարունակում է նվազել: Անցած յոթ օրում արձանագրվել է 17 տոկոսով պակաս մահվան դեպք: ԱՀԿ-ում ստացվել են հաղորդումներ 11 407 714 մարդու վարկաման մասին: Արձանագրվել էէ43 097 մահացու վախճան:

Փետրվարի 28-ից մնչև մարտի 6-ը համեմատությամբ վարակվածների թվի ավելացում է արձանագրվել Արևմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (29 տոկոսով), Աֆրիկայում (12 տոկոսով) և Եվրոպայում (2 տոկոսով):

Միևնույն ժամանակ ԱՀԿ-ի մնացած երեք տարածաշրջաններում հիվանդացությունը նվազել է:

 --00—ՄՀ