Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացության առաջին դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

Ադրբեջան

Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացության առաջին դեպքն է գրանցվել։  

Կինը, ով վերադարձել էր Իրանից, կարանտինում էր։ Այս մասին հայտնել է երկրի նախարարների կաբինետի օպերատիվը շտաբը։

Ադրբեջանական գործակալություններից մեկի հաղորդմամբ՝ քաղաքացին ծնվել էր 1969 թ․։

Բացի կորոնավիրուսի վարակից, նրա մոտ եղել են նաև այլ ծանր հիվանդություններ։