BCG-ի պատվաստումները զգալիորեն նվազեցնում են մահացությունը․ «ՀՀ» օրաթերթ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

․

Մարտի վերջին, երբ Covid-19 համավարակը տարածվում էր ամբողջ աշխարհում, եւ հաստատված դեպքերի թիվը հաշվվում էր հարյուր հազարներով, շատերն ուշադրություն դարձրեցին կասկածելի զուգադիպության վրա...

Տարբեր երկրներում հիվանդությունը տարածվում է տարբեր տեմպերով: Եվ չգիտես ինչու՝ կորոնավիրուսը, գոնե առաջին հայացքից, զգալիորեն պակաս ակտիվ է այն երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ երեխաներին պարտադիր պատվաստում են տուբերկուլյոզի դեմ BCG պատվաստանյութով:

Ի՞նչ է սա՝  պարզ զուգադիպությո՞ւն: Թե՞ կա ինչ-որ օրինաչափություն:

Հաշվի առնելով համաճարակի մասշտաբը եւ նոր վիրուսի հանդեպ վախը, որը շատերին մղում է ամբողջ աշխարհում աննախադեպ սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել, սոցցանցերում եւ գիտականին մոտ տարբեր կայքերում ակնթարթորեն սկսեցին հայտնվել ամենատարբեր վարկածներ:

Ինչ-որ մեկը լրջորեն կարծում է, որ 100 տարի առաջ տուբերկուլյոզի դեմ հայտնաբերված պատվաստանյութը միաժամանակ կարող է պաշտպանել կորոնավիրուսային վարակից, որի գոյության մասին դեռ դեկտեմբերին  գիտնականները ոչինչ չգիտեին:

Պարզվում է՝ BCG-ի պատվաստումները զգալիորեն նվազեցնում են Covid-19-ի հետ կապված մահացության ցուցանիշը: 

 Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: