Իրանում մեկ օրում կորոնավիրուսի 2.483 նոր դեպք է գրանցվել․ վարակակիր է 58.226-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

իրան

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 58.226 - ի, որոնցից 3603-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է РиаНовости-ն:

«Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2483 նոր դեպք է գրանցվել ամբողջ երկրում։ Այդ տվյալները հաշվի առնելով ՝ վարակվածների թիվը հասել է 58 226-ի», - հայտնել է Ջահանփուրը՝ IRINN հեռուստաալիքի եթերում ՝ ներկայացնելով կորոնավիրուսի վերաբերյալ ամենօրյա վիճակագրությունը:

«Ցավոք, 151 հիվանդ մահացել է անցած 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներում և բժշկական կենտրոններում:
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվը 3186 է, մահացածների թիվը՝ 158»,- ասված է հաղորդագրության մեջ: