ԱՄՆ-ում կիջեցվեն դրոշները՝ ի հիշատակ կորոնավիրուսից զոհված մարդկանց. Դոնալդ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

թրամփ

ԱՄՆ-ում կիջեցվեն դրոշները՝ ի հիշատակ կորոնավիրուսից զոհված մարդկանց: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հաջորդ երեք օրերի ընթացքում բոլոր պետական շենքերից և ազգային հուշարձաններից կիջեցվեն դրոշները՝ ի հիշատակ այն ամերիկացիների, որոնց մենք կորցրինք կորոնավիրուսային համաճարակից»,- գրել է նախագահը:

Թրամփը նաև հավելել է, որ երկուշաբթի դրոշները կիջեցվեն՝ ի պատիվ երկրի զինված ուժերում աշխատող տղամարդկանց և կանանց, որոնք իրենց զոհաբերել են ամերիկացի ժողովրդի համար:

Նշենք, որ մայիսի 22-ի 13:00-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում կա կորոնավիրուսային հիվանդության 1,621,196 դեպք: Հիվանդության բռնկումից ի վեր երկրում մահացել է 96,359 մարդ, ապաքինվել՝ 382,244-ը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս