Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել COVID-19-ով վերջին 12 հիվանդները. չկան նոր դեպքեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ուհան

ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով՝ ապրիլի 27-ին կորոնավիրուսի օջախ հանդիսացող Ուհան քաղաքում և Հուբեյ նահանգում չեն արձանագրվել COVID-19-ի նոր դեպքեր և մահեր, փոխանցում է Интерфакс-ը:

Արդեն անցած կիրակի Հուբեյի և Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել վերջին 12 հիվանդները, որոնք ավելի վաղ հոսպիտալացվել էին կորոնավիրուսով:

Հիշեցնենք, որ առաջին անգամ կորոնավիրուսայի հիվանդություն հայտնաբերվել էր Ուհանի շուկայում: