Իշխանությունն իրեն ճղում է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու համար, ձեռքերը լվացել է Արցախից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

«Իշխանությունը վախենում է կամ պայմանավորվածություն ունի Արցախի հումանիտար աղետի մասին չխոսելու»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահը մենակ 20 անգամ կնոջ հետ այցելել է Արցախ, սրանց որևէ պաշտոնյա չի գնացել և չի էլ պատրաստվում գնալ, ակնհայտ է, որ իրենց վարած քաղաքականությունը ՀՀ-ի և Արցախի պետական  շահերից չի բխում և իրենց ճղում են թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու համար»,- ավելացրեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։