Ուկրաինայի ԱԳ նախարարը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Կիևին ապահովել սպառազինությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

կուլբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին իր երկրի զինված ուժերի համար սպառազինություն մատակարարել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ 

«Իմ օրակարգը շատ հստակ է, այնտեղ երեք կետ կա ներառված - զենք, զենք և կրկին զենք։ Մենք վստահ ենք, որ Ուկրաինային օգնելու լավագույն միջոցն անհրաժեշտ սպառազինությամբ ապահովելն է։ Սա է իմ ուղերձը դաշնակիցներին։ Ես կոչ եմ անում բոլոր դաշնակիցներին մի կողմ թողնել կասկածներն ու Ուկրաինային ապահովել այն ամենով, ինչի կարիքը մենք այսօր ունենք», - ասել է Կուլեբան։

--00—ԼՄ