«Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչները պղծել են Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի դրոշը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 8, 24News

նկար

«Սասնա ծռեր» համահայկական շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները պղծում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը:

«Մեկ պետություն, մեկ դրոշ. Արցախից եկած ՀՀ քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը», - այսպես է «Սասնա ծռեր» շարժումը վերնագրել տեսանյութը։

Միջադեպին անդրադարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Ըստ տեղեկությունների սասնա ծռեր ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները պղծել են Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: Կապիտուլյանտի ողորմածությամբ ազատության մեջ գտնվող ահաբեկիչների կողմից նման պղծություն անելը անակնկալ չէ», - գրել է Նարեկ Սամսոնյանը։

--00—ԼՄ