Հայաստանն ունի իր դիրքորոշումը, բայց մյուս պետություններն էլ դիրքորոշում ունեն․ Պանկին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի նշանակման հարցում Ռուսաստանը ելնում է այն դրույթից, որ կազմակերպությունը շատ կարևոր է, և այն պետք է աշխատի շատ հստակ, իսկ դրա համար պետք է նշանակվի գլխավոր քարտուղար»։ «Ria.ru»-ի հետ զրույցում նման  հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

«Իրավիճակը շատ զգայուն է։ Հայաստանն ունի իր դիրքորոշումը։ Մյուս պետություններն ունեն իրենց դիրքորոշումը», – ասել է փոխնախարարը՝ նշելով, որ այդպիսի իրավիճակը կարող է ցավոտ լինել կազմակերպության համար։ 

Թե ի՞նչ է ձեռնարկվում հարցը լուծելու համար, Պանկինը հրաժարվել է մեկնաբանել։

«Մենք այս իրավիճակի վերաբերյալ չենք անի հեռուն գնացող ենթադրություններ, ինչպիսիք, ցավոք, երբեմն ոմանք անում են մամուլում այն մասին, թե ՀԱՊԿ անդամներից մեկը տարաձայնություններ ունի մյուս անդամների հետ և չկա փոխըմբռնում։ Դա վերաբերում է մեկ սյուժեի, բայց դա չի ազդում ո´չ կազմակերպության աշխատունակության, ո´չ ընդհանուր արդյունավետության, ո´չ մարտունակության վրա», – ասել է ռուս փոխնախարարը, ապա հավելել, որ ավելորդ է այն կարծիքը, թե այսօրվա իրավիճակը կարող է հանգեցնել բացասական ինչ-որ հետևանքի։

Այս պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները իրականացնում է քարտուղարի տեղակալը՝ Վալերի Սեմերիկովը

 

Տեսանյութեր

Live

Լրահոս