Արցախի ՊԲ-ն ինչ-որ ճանապարհներով սպասարկվում է Հայաստանից, ճիշտ չէ, որ ՀՀ-ն լքել է Արցախը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Արցախի ՊԲ-ն ինչ-որ ճանապարհներով սպասարկվում է  Հայաստանից, ճիշտ չէ, որ ՀՀ-ն լքել է Արցախը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Արցախը շարունակում է Հայաստան մնալ և դրան այլընտրանք չկա։ Նրա կարծիքով մենք դատապարտված ենք ունենալ պետության և հայկական Արցախ, նույնիսկ եթե չենք էլ ուզում։ 

Ըստ Մելիք-Շահնազարյանի Հայաստանի չլինելը կատաստրոֆա է բոլորի համար, դա կլինի թուրանականության հաղթարշավը։

--00--ԱՀ