Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

հասարակական

«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։

Նա մեղադրանքը չի ընդունում և համարում է, որ այն քաղաքական հետապնդում է իր նկատմամբ։

--00--ԿԿ