ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Ֆրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև կայացած հանդիպման արդյունքները։ Ինչպես փոխանցում է 1Lurer.am-ը, այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
«Այս հանդիպումը կողմերին թույլ տվեց պայմանավորվել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի նիստի շուրջ։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության հովանու ներքո երկխոսությանը և կշարունակի նպաստել այդ երկխոսությանն ազգային մակարդակով՝ որպես ԵՄ խորհրդում նախագահող երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում:
--00--ԿԿ