Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 16, 24News

․

Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի, ԶՈՒ ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է առաջնագծի կահավորման և տեխնիկական միջոցներով հագեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։



Սուրեն Պապիկյանին ներկայացվել են մարտական դիրքերի կահավորման ինժեներական և տեխնիկական նոր լուծումները, որոնք կոչված են առավել անվտանգ դարձնել մարտական հերթապահությունը, ինչպես նաև բարձրացնել մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը։

--00--ԱՀ