Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 26, 24News

հասարակական

Հայաստանում հունիսի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-30-ը, հուլիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

«Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը կնվազի 4-6, 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքում հունիսի 26-ի ցերեկն սպասվում է անձրև և ամպրոպ, 27-ի կեսօրից հետո, 28 և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ արագություն: Հունիսի 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեսանյութեր