Իշխանությունը ներսում ագրեսիվ է, իսկ դրսում` երկիրը մասնատողների հետ, խոնարհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Իշխանությունը ներսում ագրեսիվ է, իսկ դրսում` երկիրը մասնատողների հետ խոնարհ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Հարությունյանի համոզմամբ՝ արտաքին հարաբերություններում մեր իշխանավորների լեզուները բավականին կարճ են, կարծես թե նրանք ոչինչ չեն որոշում։ Իրավապաշտպանը նաև հիշեցրեց, որ տարուց ավել է, ինչ մեզ հավաստիացնում են, թե սուվերեն ճանապարհի հարց չկա, բայց երեկ Իրանի հոգևոր առաջնորդը Էդրողանի և Պուտինի հետ հանդիպման ժամանակ երկու անգամ շեշտեց, որ դա անընդունելի է Թեհրանի համար, այսինքն՝ մեզ նորից խաբել են։

Մանրամասները՝ տեսանյութում։