Ադրբեջանցիները անօդաչուով հարվածել են ՊԲ զորամասին, 7 զինվորական վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

անօդաչու

Արցախի պաշտպանության բանակի ուժերի և Ադրբեջանի ԶՈՒ միջեւ բախումները տեղի են ունեցել Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում՝ չեզոք գոտում, Շուշիի վերին ենթաշրջանում՝ Բերդաձորի ենթաշրջանում, Եղցահող գյուղի մերձակա տարածքում, Մարտակերտի շրջանի Սարսանգի ջրամբարի մոտակայքում։ Այս մասին հայտնեց 24News-ի աղբյուրը։

Աղբյուրն ասաց, որ ադրբեջանական ԶՈՒ-ն անօդաչու թռչող սարքերով հարվածել է զորամասին, 7 վիրավորները հարձակման ենթարկված զորամասից են։ 

Ըստ աղբյուրի՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ռուս խաղաղապահների և ադրբեջանական ուժերի միջեւ բանակցություններ են ընթանում։

--00—ԼՄ