Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

NEWS.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։

Այդ առնչությամբ Politik.am-ը հայտնել էր, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երեւան գալու ճանապարհին։

--00—ԶՀ