Թուրքիան կոշտ է արձագանքել Արաբական լիգայի ԱԳ նախարարների խորհրդի որոշումներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

bdb9d1c3-f9bf-40e0-950c-4074fcc6bbc5.jpg

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում Թուրքիային վերաբերող որոշումներին ու հայտարարություններին ի պատասխան, գրում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Արաբական լիգայի ԱԳ նախարարների խորհրդի 158-րդ նիստը, որը տեղի ունեցավ 2022թ. սեպտեմբերի 6-ին, հերթական անգամ ուղեկցվեց մեր երկրի հասցեին անհիմն մեղադրանքներ պարունակող որոշումներով և հայտարարություններով: Մենք լիովին մերժում ենք այդ որոշումներն ու հայտարարությունները»:

Ընդգծելով, որ որոշումներն ընդունվել են «որոշ նեղ և կարճաժամկետ անհատական ​​շահերի ազդեցությամբ», հայտարարության մեջ ասվում է, որ այդ կերպ տարածաշրջանային խնդիրների լուծման տեսանկյունից ապակառուցողական քայլեր են արվում:

Հայտարարության մեջ ընդգծվել է նաև, որ Թուրքիան շարունակելու է պայքարել իր շահերի և ազգային անվտանգության դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքների դեմ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում։



--00—ԶՀ