Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

մ.j

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանում  շարունակվում է Շվեդիայի անդամակցության հետ կապված գործընթացը։

Ամերիկյան F-16 կործանիչերի վաճառքի առնչությամբ Ֆիդանն  ընդգծել է, որ ակնկալում են, որ ԱՄՆ վարչակազմը և ԱՄՆ Կոնգրեսը կգործեն դաշնակցային ոգուն համապատասխան և կիրականացնեն ստանձնված պարտավորությունները։

Քննարկվել են նաև վերջին զարգացումները Գազայում, Կիպրոսի հարցը ու թուրք-ամերիկյան հարաբերություններին առչվող խնդիրները։ 

--00--ԼՀ