ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Հայրենիքի հանձնման պրոցեսն ու սահմանին զինվորների մահը շարունակվում են, պետք է պայքարել այս իշխանությունների դեմ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:
«Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին հրավիրել եմ մեր տուն, երկխոսության պետք է գնալ նրանց հետ, ոչ թե համագործակցելու, այլ մեր խոսքը իրենց ասելու համար: Իսկ ինչ վերաբերում է մեր պայքարին, ապա իշխանության դեմ պայքարը ես տեսնում եմ մենակ ու միայն համագործակցելով առողջ ուժերի հետ, պետք է ժողովրդին ապացուցենք, որ հայամետ ուժեր ենք»,-ավելացրեց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հերքմանը, որ այս պահին որևէ փաստաթուղթ չկա, Կարին Տոնոյանը նշեց. «Կարծում եմ, որ փաստաթուղթ կա, և Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթուղթը Արցախի և անկլավների մասին է, ՀՀ-ն պահելու պայմանը՝ Արցախի նվիրումն է»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ