Նիկոլի մնալու դեպքում մոռացեք Արցախի մասին, նաև հետագայում մոռացեք Սյունիքի մասին․ Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Նիկոլի մնալու դեպքում մոռացեք Արցախի մասին, նաև հետագայում մոռացեք Սյունիքի մասին: Մի քանի շաբաթ կա դրա համար, ընդամենը: Այդ մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Նիկոլն արդեն միջազգային մասշտաբի շանտաժի է անցել, նաև ապակողմնորոշում է Հայաստանի հանրությանը: Բացատրեմ, թե ինչ է կատարվում:

Այսպես կոչված Խաղաղության Պայմանագրի երկու տարբերակ կա՝ ռուսական և արևմտյան:

Ըստ արևմտյան տարբերակի Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, դրա հետևանքներին այս պահին չեմ անդրադառնում, և ռուսական, ըստ որի Արցախի կարգավիճակի հարցը չի քննարկվում:

Ինչում է աֆերիստությունը կայանում: Պրագայում, Մակրոնի, Էրդողանի ու Ալիևի մետ հայտարարել է, որ համաձայն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Իսկ հիմա, ասելով, որ համաձայն է ռուսական տարբերակին ու գնում է Մոսկվա, որտեղ Ալիևը Պուտինին ասելու է, որ Նիկոլը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, հիմա քո ինչ գործն է, որ այլ տարբերակ ես առաջարկում:

Դրա համար էր Նիկոլը ասում, որ հույս ունի, որ Մոսկվան իր խոսքի տերը կլինի, այնինչ ինքն այնտեղ ասելու է, այն, ինչն ասել է Պրագայում:

Դա նկատի ուներ Պուտինը, որ ասում էր, Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում, իսկ ինքն ընդամենը միջնորդ է:

Արդյունքում Նիկոլը գալու է Հայաստան ու ասելու, որ ինքը համաձայն էր ռուսական տարբերակին, հեսա, տեսեք, հրապարակային կերպով հայտարարել եմ, իսկ Մոսկվան չպահեց իր խոսքը ու թուրք-ռուսական դավադրություն կա Հայաստանի դեմ, իսկ ինքն ինչ է կարող անել::

Հ.Գ. Դրա համար էր Պուտինը դիմում հայ ժողովրդին ու ասում, դուք եք որոշում կայացնում, դեռ ժամանակ ունեք: Հայաստանի ժողովուրդը պետք է ասի, որ համաձայն չի Արցախի հարցը հիմա քննարկել, ինքը դա կպաշտպանի, իսկ եթե ոչ, կհարգի երկու կողմերի որոշումը:

Իմաստը, Նիկոլի մնալու դեպքում մոռացեք Արցախի մասին, նաև, հետագայում, մոռացեք Սյունիքի մասին: Սյունիքի մասին էլ ես եմ ավելացնում: Մի քանի շաբաթ կա դրա համար, ընդամենը»,-գրել է նա:

--00—ԻԴ