Բա՞ն ա փոխվել, էլ խի չի ասում Արցախը ՀՀ-ն է և վերջ. հիմա իրանց համար Սյունիքը էլ ՀՀ չէ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են ներքաղաքական իրադրությունը Հայաստանում, քաղաքական համակարգն ու պետության առջև ծառացած մարտահրավերները։

Քոչարյանի համոզմամբ, մեր քաղաքական միջավայրում տիրապետող են անբարոյականությունն ու պատասխանատվությունից խուսափումը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի է՝ իշխանության է, բայց այդպես էլ պետության համար պատասխանատվություն չստանձնեց և ամեն ինչ բարդեց ուրիշների վրա։

Քոչարյանի կարծիքով, բարոյական խնդիր է առաջանում հատկապես այն ժամանակ, երբ 2019-ին Փաշինյանը հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է, իսկ հիմա ձեռք է քաշել դրանից և կարծես թե Սյունիքի որոշ տարածքներ էլ Հայաստան չի համարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ