Նիկո՛լ, երկիր ունեինք․ Արցախ չկա, թուրքը հային ձերբակալում ա, իսկ հայը՝ ուրախանում․ Մհեր Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

347f4685c76649a7cc9c61305f71f8e9_M

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրել է․ «7 տարի առաջ էր... Զինվորը ասում էր` հասկացանք, որ մեր մեծերը իզուր չեն զոհվել... Զինվորը ասում էր` կշարունակենք իրենց գործը ...

Նիկոլ` ԵՐԿԻՐ ունեինք:

Նիկոլ` ԲԱՆԱԿ ունեինք:

Զրոյացավ ամեն ինչ: Արցախ չկա, ցավ կա, երբ թուրքը հային ձերբակալում ա` ուրախացող հայ կա...

Վիշտ կա, քաոս...Ուզում եմ վերջում  հույս լինի: ՀՈւՅՍ կլինի երբ Ի ՀԱՅՏ ԳԱ ՀԵՐՈՍ: Նոր հերոս, իսկական, իրական, մաքուր: Հերոս, ում չի կարող վախեցնել իշխանությունը...

Հերոս ում չի կարող փչացնել  ընդդիմությունը...

Ու ԿԼԻՆԻ ՀՈւՅՍ:

Ու Նորից Կունենանք Երկիր», - գրել է նա։

--00—ՅՄ