Ղրիմում պայթած բեռնատարը նաև Հայաստանով է անցել․ ՌԴ ՔԿ-ում քննվում է ահաբեկչության վարկածը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։

«Կասկած չկա՝ սա ահաբեկչություն է, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»,-ասել է ՌԴ նախագահը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ, գրում է kommersant.ru-ը։

Ըստ աղբյուրի՝ կամուրջը պայթեցնելու փաստով քրեական գործը հարուցվել է, հոդվածը՝ ահաբեկչություն։

Ըստ Ալեքսանդր Բաստրիկինի՝ հարձակման նախապատրաստման հարցում Ուկրաինայի հատուկ ծառայություններին օգնել են Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիները։

ՌԴ ՔԿ ղեկավարը նաև հայտնել է, որ հատուկ ծառայություններն արդեն պարզել են, թե բեռնատարի երթուղին պայթյունից առաջ որ երկրներով է անցել․ այդ երկրներն են Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան, Կրասնոդարի երկրամասը:

--00—ԼՄ