Չավուշօղլուն եւ Կուլեբան քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

254

Թուրքիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

«Այսօր առավոտյան (հոկտեմբերի 10-ին) Ուկրաինիայի մի քանի քաղաքների վրա հարձակումներից հետո արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ եւ կարծիքներ փոխանակել վերջին իրադարձությունների շուրջ»,-հաղորդել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օդային տագնապը չի դադարում ամբողջ Ուկրաինայում, հրթիռներ են ընկնում: Հաղորդվել է Կիեւում, Դնեպրում, Լվովում, Խարկովում այլ այլ քաղաքներում պայթյունների մասին:

--00—ԻԴ