Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում հումանիտար իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

․

Չավուշօղլուն և Լավրովը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում հումանիտար իրավիճակը, ներառյալ զինադադարի ապահովումը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության

--00--ԱՀ