Չավուշօղլուն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

cavusoglu_bayramov_trt_1496320

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։

Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

«Նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, այս դժվարին օրերին եղբայրական Թուրքիայի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ»,-ասված է հաղորագրության մեջ:

--00—ՅՄ