Թուրքը գալու է շալվարները թարս հագցնի, ՌԴ-ն ու Իրանը չեն հանդուրժի էս լակոտությունը. Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Թուրքը գալու է, շալվարները թարս հագցնի, ՌԴ-ն ու Իրանը չեն հանդուրժի էս լակոտությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանի համոզմամբ, Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ-ում անցանկալի լինելը կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ։

Ըստ փորձագետի՝ այդ երկուսը պարզապես համաձայն չէին հայ-ադրբեջանական խաղաղության արևմտյան օրակարգի հետ, ինչի պատճառով էլ դարձել են անցանկալի։

Նահապետյանի գնահատմամբ, բոլոր այս իրադարձությունները անլուրջ են, Ռուսաստանն ու Իրանն այստեղ լուրջ շահեր ունեն և լուրջ քաղաքականություն են իրականացնում։

--00—ԱՊ