Մեծ արհավիրք է մեր գլխին բերվում. ՌԴ-ին այստեղից հեռացնելը մեծ պատերազմի պատճառ է դառնալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է անում փոխադարձաբար հետ քաշել զորքերը սահմանի երկայնքով, ինչպե՞ս է դա իրականացվելու։ Մեզ մոտ բնակավայրեր են և եթե հետ քաշվենք, մեր գյուղերը խոցելիության տիրույթում են լինելու կամ մեջտեղում ո՞վ է կանգնելու, խաղաղապահ ուժեր պետք է չէ՞ այդտեղ տեղակայվեն։ Հայաստանը ՆԱՏՕ-ին «էստի համեցեք» է անում, այն դեպքում, երբ ռազմավարական դաշնակիցը նրանց հետ պատերազմի մեջ է, դրա հետևանքները մեզ համար ծանր են լինելու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:

Ռազմական փորձագետի խոսքով, հայկական կողմն Արևմուտքին իր համաձայնությունը տվել է, որ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հեռանա, հիմա գործընթացը գործնական փուլ է մտել. «Այս իշխանությունը մեծ արհավիրք է մեր գլխին բերում, եթե Արևմուտքի ծրագիրը իրականացվի՝ գաղթականի ցուպը վերցրած՝ այստեղից գնալու ենք, Նիկոլը այդ ծրագիրը իրականացնող կարևոր օղակներից մեկն է, այս իրավիճակում ընդդիմության կրավորական պահվածը ընդունելի չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ