Սպանության հատկանիշներով 1 օրում Արարատի մարզում նախաձեռնվել է 3 քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

․

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում  սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված քրեական վարույթները նախաձեռնվել են նոյեմբերի 4-ին Արարատի մարզի բնակիչներ՝ 59-ամյա Թամարա Ղ-ի, 59-ամյա Հասան Ա-ի և 59-ամյա Դերենիկ Մ-ի մահվան փաստերով։ 

Այդ օրը «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ բժիշկների հերթապահ խմբերը կանչով մեկնել են Արտաշատ, Բերդիկ և Մրգանուշ գյուղեր, որտեղ նշված հասցեներում հայտնաբերել են նշված անձանց՝ մահացած։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խմբերը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքների տեսուչների գլխավորությամբ։ 

--00--ԱՀ