Հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում, ժամանել են հրեջներ, պարեկները սահմանազատել են տարածքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մուրացան փողոցի թիվ 109/3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Յուքինյանն ու Կարո Դավթյանը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհն առաջացել է էլեկտրական լարերի կարճ միացումից, այրվել է կախովի տանիքը՝ փրփրապլաստով, և էլեկտրական լարերը։ 

--00--ԱՀ