«1-Բիս կանչով» հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում․ մի քանի մեքենա մոխրակույտի են վերածվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

մեքենա

Փետրվարի 16-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելքումովի 22/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել: Ավտոտեխսպասարկման կետի ներսում գտնվող մի քանի մեքենա ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Այդ մասին հատնում է Shamshyan.com-ը։

մեքենա

Հրդեհի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ:

Ըստ նախնական տեղեկության՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: Աղբյուրը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարում էին քաղաքացիները:

մեքենա