Ստամբուլի օդանավակայանում չվերթեր են չեղարկվել, գազի արտահոսք է եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

119187

Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» միջազգային օդանավակայանում գազատարից գազի արտահոսքի պատճառով ժամանակավորապես չեղարկվել են չվերթները։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Նշվում է, որ Թուզլա գյուղից դեպի Թեփեորեն ձգվող գազատարի վրա աշխատանքի ժամանակ վնասվել է խողովակը, ինչի արդյունքում տեղի է ունեցել արտահոսք։

--00—ՅՄ