Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

ԱԻՆ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ թիվ 66/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել 5 կիլոգրամանոց գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին, մարվել՝ 21:42-ին: Այրվել են արտահոսած գազը և բնակարանի կախովի առաստաղից մոտ 1 քմ հատված:

--00--ԱԹ