Հրդեհ Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհին. մարմանը մասնակցել են «Հայանտառի» 4 աշխատակից և մեկ տեխնիկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

86675_b

Դեկտեմբերի 31-ին, ժամը 12:07-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պրիվոլնոյե-Սարչապետ ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ի հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։55-ին, մարվել՝ 14։53-ին: Այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ, որից մոտ 3 հա անտառածածկ տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսության 4 աշխատակից և 1 ինժեներական տեխնիկա։

--00—ՅՄ