ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

1099148.jpg

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: Այս մասին 24News-ի հարցին ի պատասխան, թե թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, ինչ կարող է ասել դրա վերաբերյալ, հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ 



«Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,-նշեց Վահան Հունանյանը։



--00—ԶՀ