Խաղաղության պայմանագիրը հիանալի հնարավորություն է, որի կենտրոնում կլինեն Ադրբեջանը, Թուրքիան և ՀՀ-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

073123a69d744ec08846a09e414b609d4397be.jpg

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ շարունակվում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունն ու այն հարցերի քննարկումը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ․ «Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի։ Դա թույլ կտա Թուրքիային՝ կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ, և, այդպիսով, հիանալի հնարավորություն կստեղծվի՝ սկսելու տնտեսության զարգացման, կայունության և վերելքի գործընթացը, որի կենտրոնում կլինեն Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները»:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդակցություններ են ընթանում տարբեր հարթակներում. «Մենք շատ ուշադիր ենք հետևում այդ շփումներին: Շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումներ են իրականացվում նաև սահմանների բացման հարցում»,- ավելացրել է նախարարը։

--00—ԶՀ