ՀՀ-ն Լաչինի միջանցքի բացման մասով գործառույթ չունի. ՌԴ-ն ու Ադրբեջանն են պատասխանատու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք։ Այն, ինչ մենք ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված հրապարակային ասվել է, ավելացնելու բան չկա։ Հրապարակային գնահատականներ տրվել են նաև Լաչինի միջանցքը փակելու փաստին, բայց պետք է ընդհանրական հասկանալ տվյալ իրավիճակի կոնտեքստը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքերով, Լաչինի միջանցքի փակումն առաջին հերթին ԼՂ ժողովրդին, հայությանը սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի․ «Սա է ամենակարևոր կոնտեքստը»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ամբողջ գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում։

Մանրամասն՝  տեսանյութում։

--00—ՅՄ