2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից. «Լուրեր»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

պն
«Լուրեր»-ին հայտնի դարձավ, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից: 

Ինչպես հայտնել էինք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

--00--ԱՀ